Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 73-ով՝ հասնելով 223 285-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 105-ով և հասել 214 609-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 067 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 108 066-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 463, ևս 1 091 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 122 մարդ։