«Իրադարձությունները զարգանում են ավելի հետաքրքիր և արագ, քան սպասվում էր, ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել ճշմարտությունը», – այսպես է արձագանքել Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան:
«Իրադարձությունները զարգանում են ավելի հետաքրքիր և արագ, քան սպասվում էր, ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել ճշմարտությունը: Ի վերջո, սա բոլորը կհասկանան: Եվ կրկին, առանց բամբասանքների, մենք միավորվում ենք հանուն Վրաստանի, ոչ թե որևէ մեկի դեմ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Այսօր «Քարթու» հիմնադրամը տարածել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը՝ կապված Գիորգի Գախարիայի հետ: