2018 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում կկիրառվեն տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական ստուգումների երրորդ փուլը, այս անգամ մեքենաների ստուգումը պարտադիր է դառնում 3000 խորանարդ սանտիմետր կամ ավելի հզորության շարժիչ ունեցող մեքենաների համար:
Այս մասին հաղորդում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Ավտոմեքենան ստուգվում են հետևյալ պարամետրերով. արտանետում, արգելակային համակարգ, ղեկային մեխանիզմ, շարժիչային մասեր, անվադողեր, տեսանելիություն, լուսարձակներ, լուսային ռեֆլեկտոր և էլեկտրական սարքավորում:
Տեխզննումը կարող է իրականացվել ամբողջ Վրաստանում գտնվող ստուգիչ կենտրոններում: Պետք է նշել, որ Ախալքալաքում այդպիսի կենտրոններ չկան, և վարորդները ստիպված կլինեն տեխզննում անցնել Ախալցխայում կամ այլ քաղաքներում:
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարբերական տեխնիկական ստուգման, ըստ իրենց կատեգորիայի և գրանցման ամսաթվի (ամսվա և օրվա): Ժամկետը լրանալուց հետո նրանց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:
Պարբերական տեխզննման պրոցեսի տեղեկատվական աջակցության նպատակներով, ЮРПЛ–ում Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալությունում ստեղծվել է թեժ գիծ (1484), որը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ն: Բացի այդ, ըստ գործակալության տվյալների, զանգերի կենտրոնը կաշխատի սեպտեմբերի 29-30-ը (շաբաթ-կիրակի)` ժամը 10:00-ից 18:00-ն: