Մշակույթ 30 Մարտի, 2023 • Երևանում Թբիլիսիի հայկական թատրոնը մրցանակների է արժանացել

Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Ռևիզոր» ներկայացման համար արժանացել է Շահվերդյանի անվան հատուկ մրցանակին։ Իսկ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Կեղծ նոտա» բեմադրության համար Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոնի ռեժիսոր Լևոն Ուզունյանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգում։

«Արտավազդ» 22-րդ թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է ժողովրդական արտիստ Վահե Շահվեդյանին։

Armen Bayanduryan

«Ռևիզոր ներկայացման համար մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն արժանացավ Վահե Շահվերդյանի անվան Արտավազդ հատուկ մրցանակի։ Շնորհակալ ենք պարտավորեցնող գնահատանքի համար:

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի` Կեղծ նոտա բեմադրության հեղինակ, մեր թատրոնի ռեժիսոր Լևոն Ուզունյանն արժանացել է Արտավազդ մրցանակի` լավագույն կամերային ներկայացում անվանակարգում։ Հպարտ ենք», — կարդում ենք Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի Թատերական գործիչների միությունը «Արտավազդ» մրցանակաբաշխությունը հիմնադրել է 2002 թվականին, և այն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝