Նինոծմինդայի (Սամցխե-Ջավախքի շրջան, Թբիլիսիից 164 կմ հեռավորության վրա) մանկատան 16 սաների կտեղափոխեն խնամքի մեկ այլ ձևի: Այս մասին հայտնում է Թրաֆիքինգի զոհերին պետական ​​հոգածության և աջակցության գործակալությունը:

Որբացած և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մանկատունը գտնվում է Վրաստանի Պատրիարքարանի ենթակայության ներքո: Տարբեր աղբյուրների համաձայն՝ այնտեղ ապրում են 60-ից 150 անչափահաս:

Սոցիալական աշխատողներին, ինչպես նաև Բժշկական գործունեության կարգավորման պետական ​​գործակալության ներկայացուցիչներին հաստատություն թույլ են տվել այն բանից հետո, երբ Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն մանկատան անչափահասների նկատմամբ բռնության հնարավոր փաստերի առթիվ:

«Այն բանից հետո, երբ խնամքի ծառայությանը հնարավորություն տրվեց մտնել մանկատուն և իրականացնել իր գործունեությունը, վեց անչափահասներ ցանկություն հայտնեցին լքել հաստատությունը: Հաշվի առնելով նրանց շահերը` գործակալությունը համապատասխան պատասխան է տվել և արդեն ապահովել է նրանց տեղափոխումը խնամակալության մեկ այլ ձևի: (…) Նույնականացվել է ևս տաս երեխա, որոնց տեղափոխումը դեռ շարունակվում է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Գործակալությունից հավելել են, որ հետաքննության շահերից ելնելով՝ «բարձրաձայնված փաստերի հետ կապված», իրենց հոգեբանները ներգրավվել են գործում:

Մանկատան սաների հոգեբանական և ֆիզիկական բռնության հնարավոր փաստերի մասին տեղեկատվությունը ակտիվորեն շրջանառվում է լրատվամիջոցներում: Միևնույն ժամանակ, այնտեղ չեն թույլատրվում ոչ լրագրողները, ոչ էլ Վրաստանի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, որոնք պատասխանատու են ցանկացած փակ տիպի հաստատություն վերահսկելու համար, ի թիվս կառավարության այլ գերատեսչությունների:

Այս շաբաթ ՄԻՊ Նինո Լոմաջարիայի համար հայտնի էր դարձել, որ վերջին հինգ տարվա ընթացքում ՆԳՆ-ն չորս հետաքննություն է սկսել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթադրյալ փաստերի վերաբերյալ:

Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցան բողոքի մի շարք ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին, որ ՆԳՆ-ն և դատախազությունը որակյալ հետաքննություն անցկացնեն Նինոծմինդայի մանկատանը տիրող իրավիճակի վերաբերյալ:

Դրանից հետո ՆԳ նախարարությունը սկսել էր հերթական ստուգումը: Այս անգամ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 126-1 հոդվածով, որը ենթադրում է՝ բռնություն անչափահասների նկատմամբ:

Նյութը՝ Новости Грузия-ից