«Transparency International Georgia» (TI) իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Վրաստանում մեդիամիջավայրի վատթարացումն ընդունել է անշրջելի բնույթ:

Վերջերս հրապարակված զեկույցում TI-ը նշում է, որ լրագրողների մասնագիտական աշխատանքի իրականացումը, հատկապես ԶԼՄ-ների համար, կապված է ռիսկերի հետ:

«Իշխող կուսակցության անդամների կողմից ագրեսիվ հռետորաբանությունը և ապատեղեկատվական արշավը, որին նրանք իբր աջակցում են սոցիալական ցանցերում, քաղաքականապես մոտիվացված գործերը և պետության կողմից մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն և լրագրողների նկատմամբ բռնություններին արձագանքելու ունակության բացակայությունը՝ սրանք այն խնդիրների ոչ լրիվ ցանկն է, որոնց այսօր բախվում են քննադատական լրատվամիջոցները:

Լրագրողների հանդեպ բռնության դեպքերի աճն արձագանք է հանդիսանում կառավարության կողմից այլախոհության նկատմամբ ագրեսիվ մոտեցմանը», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

TI-ը հայտնում է, որ հետընտրական շրջանում տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր, նրանց գործունեությանը խոչընդոտումներ, սպառնալիքներ, գաղտնալսումներ և այլ միջադեպեր: Ինչպես նաեւ Վրաստանի Հաղորդակցման ազգային հանձնաժողովի կողմից որոշումները գնահատվել են որպես ինստիտուցիոնալ հետապնդում: