Երկու ամիս ընդմիջումից հետո Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում պատվաստումը վերսկսվել է։ Պատվաստվել ցանկացողների գրանցումը սկսվել է մայիսի 28-ին:
«Իմեդի» կլինիկայում պատվաստվել ցանկացողները կկարողանան ընտրել այս երեք պատվաստանյութերից մեկը` Sinopharm, Sinovak կամ AstraZeneca:
Սամցխե-Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, 18 տարեկանից բարձր մարդիկ կարող են պատվաստվել Sinopharm-ով և Sinovak-ով: AstraZeneca-ն 45 տարեկանից բարձր մարդկանց համար է նախատեսված:
Նշենք, որ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում պատվաստման գործընթացը սկսվել էր այս տարվա մարտի 15-ին և դադարեցվել էր 27-ամյա բուժքրոջ մահվանից հետո` հենց նույն օրը: