Facebook-ն ու Instagram-ը օգտատերերին հնարավորություն կընձեռեն գրառումների տակ հավանումների քանակը թաքցնել:
Չնայած նրան, որ փորձնական թեստավորման գործառույթը ցույց չի տվել իր զգալի ազդեցությունը օգտագործման հարթակներում, ընկերությունը, այնուամենայնիվ, կներկայացնի այս նորարարությունը:
«Հավանել» կոճակը Facebook-ում հայտնվել է 2009 թվականին և երկար տարիներ դարձել է սոցիալական ցանցերում հաջողության գլխավոր ցուցանիշը:
Facebook-ը, որին պատկանում է նաև Instagram հարթակը, երկու տարի առաջ լայքերը թաքցնելու փորձ է սկսել: Instagram-ի ղեկավար Ադամ Մոզերի խոսքով՝ նման քայլը կարող է օգտակար լինել օգտատերերի «հոգեկան առողջությանը» և նվազեցնել նրանց գրառումների ժողովրդականության պատճառով առաջացած հիասթափությունները»:
Նրա խոսքով, ընկերությունը մտադիր է ներդնել այդ փոփոխությունը, նույնիսկ եթե պարզվի, որ այն բացասաբար է ազդել բիզնես շահերի վրա:
Մոզերը նաև նշում է, որ Instagram-ի օգտատերերը կկարողանան թաքցնել լայքերը, ինչպես իրենց հաղորդագրությունների տակ, այնպես էլ այն մարդկանց, որոնց նրանք բաժանորդագրված են: