Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 721 դեպք է հայտնաբերվել:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 56 ֆիզիկական անձի, որոնց մեջ կան քաղաքացիներ, որ խախտել են ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 665 անձ:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: