Վարձիան արժանացել է Եվրոպական մշակութային ժառանգության Europa Nostra մրցանակի: Տեղեկատվությունն այս մասին տարածում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը:
«Եվրոպական մշակութային ժառանգություն/Europa Nostra մրցանակը, որը ֆինանսավորվում է Creative Europe-ի կողմից, շնորհվել է Վարձիայի պահպանման ծրագրին: Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովին և Europa Nostra-ին ներկայացրած անվանակարգի համար հայտը դարձել է հաղթողներից մեկը՝ ի թիվս ութ այլ թեկնածուների, ովքեր անվանվել են պահպանման կարգում որպես օրինակելի ձեռքբերումներ: 2021 թվականին European Leading Award մրցանակը շնորհվել է եվրոպական յոթ երկրների 24 նախագծերի՝ յոթ տարբեր անվանակարգերում:
Առցանց միջոցառման ժամանակ 2021 հաղթողներին անվանել են ԵՄ նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը և Europa Nostra-ի գործադիր տնօրեն Հերման Պարզինգերը: Մրցանակի դափնեկիրներին ընտրել է անկախ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ժառանգության փորձագետներ, ինչպես նաև քվեարկության հիման վրա 30 երկրների կազմակերպություններ և անհատներ», – ասվում է տեղեկատվության մեջ: