Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհաեզրերին տասնյակ մեծ ծառեր կան, որոնց մեծ մասն արդեն փտած են և ենթակա հատման։ Ուժգին քամիների ժամանակ նրանք մեծ վտանգ են հանդիսանում թե հետիոտնի, թե երթևեկի համար։

Այս ճանապահրով երթևեկող վարորդների մտահոգությունը մայիսի 23-ի դեպքից հետո կրկնապատկել է: Այդ օրը ուժեղ քամու պատճառով Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհին երկու մեծ ծառ էր շրջվել, որոնք վնասել էին էլեկտրական լարերը։ Մի քանի գյուղ մնացել էր առանց էլեկտրականության։

ptac car

«Այսպիսի մեծահասակ ծառեր ոչ միայն այս ճանապարհին են, այլև Ախալցիխեի, որոնք մեծ վտանգ են հանդիսանում մարդկանց համար, ուղղակի անհասկանալի է այս ծառերի չհատելը, ի՞նչ է սպասում են մարդ մահանա, նոր կտրեն», – ասում է Մարտիրոսը, ով ամեն օր մի քանի անգամ երթևեկում է այս ճանապարհով։

Նշենք, որ անպիտան և տարիքով ծառերի հատման էլեկտրոնային մրցույթն արդեն կայացել է: Այն հաղթել է ՍՊԸ «Մեգոբրոբա-5» ընկերությունը։ Ընթանում է պայմանագրի կնքման գործընթացը։

enkac car

Այսպիսով ծառահատում պետք է կատարվի հետևյալ տարածքներում՝

Քաղաք Ախալքալաք

1. Դարբինյան փողոցում՝ 2 ծառ,
2. Ազատության փողոցում՝ 1 ծառ,
3. Ռուսական դպրոցի մոտ՝ 1 ծառ,
4. Ախալքալաքի խճուղի (Ախալցիխե-Ախալքալաք մուտքի մոտ) 10 ծառ,
5. Թումանյան փողոցում՝ 1 ծառ,
6. Մաշտոցի փողոցում 9 ծառ (Թումանյանի դպրոցի մոտ)
7. Ծերեթելի փողոցում՝ 1 ծառ,
8. Աղամալյան փողոցում՝ 1 ծառ,
9. Աղմաշենեբելիի փղոցում՝ 1 ծառ,
10. Դեմիրճյանի փողոցում՝ 1 ծառ և
11. Նաբեռեժնայա փողոց (ափամերձ) 1 ծառ։

Ընդհանուր առմամբ նախատեսված է 29 ծառ հատել։

Ծառահատում պետք է կատարավի նաև Ախալքալաքի շրջանի 4 գյուղում։

1. Բուղաշեն գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 22 կմ հեռավորության վրա),
2. Բարալեթ գյուղում՝ 13 ծառ (քաղաքից 20 կմ հեռավորության վրա)
3. Կարծախ գյուղում՝ 12 ծառ (քաղաքից 30 կմ հեռավորության վրա)
4. Խուլգումո գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 5 կմ հեռավորության վրա)

Ընդհանուր առմամբ նախատեսված է 35 ծառ հատել։

Թե ծառահատման աշխատանքները երբ կսկսեն ՍՊԸ «Մեգոբրոբա-5» ընկերության ներկայացուցիչը չի նշում, պայմանագիրը կնքելուց հետո միայն պարզ կդառնա: Ըստ նրա կարող է նույնիսկ աշնանը կատարվեն ծառահատումները։