Վրաստանում սոխի մեծածախ գները սկսեցին նվազել, թեև գնի անկմանը նախորդում էր գագաթնակետը։ Հունվարի վերջին վրացական շուկայում սոխի մեծածախ գինը 1,6 լարի/կգ-ից (0,6 դոլար) հասավ շաբաթական 2,3 լարի/կգ-ի (0,87 դոլար), ինչը խթանեց ներմուծումը։ Արդյունքում Վրաստանը հունվարին ներմուծեց 3460 տոննա սոխ, հիմնականում՝ Ռուսաստանից և Ադրբեջանից։ Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ հունվարին մեկ կիլոգրամ սոխի ներկրման միջին գինը կազմել է 0,38 դոլար, այն դեպքում, երբ տեղում մեծածախ գինն ամսվա վերջում արդեն 0,9 ԱՄՆ դոլար էր (2,4 լարի)։
Հունվարին վերսկսվել են նաև տեղական պահեստների վաճառքը։ Մինչև գագաթնակետային գները, տեղական արտադրողներն ու մեծածախ վաճառողները ձեռնպահ էին մնում սոխի վաճառքից՝ ակնկալելով ավելի բարձր գին։ Փետրվարի կեսերին սոխի գները հասել են գագաթնակետին՝ 2,4 լարի/կգ, և այժմ մենք ականատես ենք լինում անկման:
Տեղի մեծածախ վաճառողները EastFruit-ի հետ զրույցում նշել են, որ շուկայում այժմ գերակշռում է ներմուծումը։ Բացի այդ, հունվարին ներկրվող սոխի որակն աստիճանաբար վատանում է, և ներկրողները կփորձեն ժամանակին վաճառել պաշարները՝ արտադրանքի փչանալու հետևանքով առաջացած կորուստներից խուսափելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքներ չկան, որ հերթական անգամ գները կբարձրանան, այլ հակառակը, ավելի հավանական է, որ նոր սեզոնի մեկնարկից առաջ սոխն էլ ավելի կէժանանա: