Ախալքալաքի շրջանի հայությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Ախալքալաքի շրջանի իշխանության աջակցությամբ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի կազմակերպությամբ Ախալքալաքի հայության կողմից ԼՂՀ ֆինանսների նախարարություն է ուղարկվել $39 882, որպես աջակցություն պատերազմական վիճակում գտնվող ժողովրդին:
Գումարը հավաքվել է գյուղերում Վարչության նախագահի լիազորների և ակտիվ երիտասարդության օգնությամբ: Ախալքալաքում օգնության դրամահավաքին մասնակցել են տարբեր կազմակերպություններում աշխատող մարդիկ ինչպես նաև ուղղակի :
Ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը Հայաստանում՝ Կառլեն Ավետիսյանը շնորհակալական նամակ է ուղղել Ախալքալաքի պատգամավորին և հաստատել գումարի ստացումը:
«Նյութական օժանդակությունից զատ, սա բարոյական մեծ ազդակ է պատերազմական իրավիճակում գտնվող արցախահայության համար», – գրում է Կառլեն Ավետիսյանը:
Հարկ է նշել, որ բացի վերոնշյալ օժանդակությունից Ախալքալաքի որոշ գյուղերից հավաքվել և առաքվել է հումանիտար օգնություն զոհված զինվորների ընտանիքներին: Ինչպես նաև տարբեր կազմակերպություններ և անհատ մարդիկ դրամական փոխանցումներով իրենց օժանդակությունն են ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդին: