Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը Դմանիսիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարել է, որ կողմերը հաշտվել են: Այս մասին մուֆթին հայտարարել է իշխանությունների և հակառակված կողմերի միջև հանդիպումից հետո:
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են հաշտվել և հակամարտությունը չի շարունակվի:
«Ես շատ գոհ և ուրախ եմ, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած հակամարտությունը, որի սրման վտանգ կար, բոլոր կողմերի՝ հոգևորականության, պետության, բնակչության ներգրավմամբ լուծվեց, ձեռք բերվեց պայմանավորվածություն, ներեցին միմյանց, հաշտվելով և դա շատ ուրախ և ողջունելի է: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա, որ հակամարտությունը սրվի: Վրաստանում բնակվող յուրաքանչյուր էթնոս պետք է ունենա մեկ նպատակ, ձեռքերը բռնենք և միասին աշխատենք երկրի ամրապնդման համար», – հայտարարել է Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը:
Դմանիսիում երեկ առճակատում է տեղի ունեցել խանութներից մեկի հետ: Դեպքի ընթացքում ծեծի է ենթարկվել խանութի սեփականատերը, որին այնուհետև ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ոչնչացվել է խանութի ենթակառուցվածքը: Տեղական հրապարակումներից մեկը երեկ հրապարակել է դեպքի տեսանյութը, որը ֆիքսել է խանութի մոտ տեղադրված հսկիչ տեսախցիկը:
Ողջ գիշեր հարցումներ են անցկացվել ոստիկանության Դմանիսիի բաժնում: Դմանիսիում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ մի քանի մարդ է ձերբակալվել:
Միաևնույն ժամանակ, Դմանիսիում այսօր առավոտից իրավիճակը լարված էր: Տեղի բնակիչների միջև տեղի են ունեցել մի քանի բախումներ, իրավապահները փորձել են հանդարտեցնել իրավիճակը: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են Դմանիսիի մուտքի մոտ:
Մայիսի 17-ին դեպքի վայր էին այցելել՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին, խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Սոզար Սուբարին և խորհրդարանի անդամ Գոգի Մեշվելիանին: