Այսօր՝ մայիսի 17-ին, աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։