Ռուսաստանի փափուկ ուժի օգտագործումը և ազդեցությունը Հարավային Կովկասի երկրներում, կոնֆլիկտային տարածքներում և նրանց հարաբերությունները Եվրոպայի հետ, այս և այլ թեմաների շուրջ հարցազրույց` Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (GFSIS) փորձագետ` Գիորգի Բերիձեի հետ:
– Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացումից հետո, օգտագործում է արդյո՞ք Ռուսաստանը փափուկ ուժ բարելավելու համար հարաբերությունները Վրաստանի հետ և ինչպե՞ս:
– Առաջին բանը, որ մենք նկատում ենք, այն է, որ Ռուսաստանը ներդնում է ավելի շատ ֆինանսական միջոցներ որոշ ԶԼՄ-ների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների մեջ: Այս կուսակցությունները հաճախ իրենք իրենց անվանում են` վրացամետ, նրանք բնութագրում են իրենց, որպես ռուսամետ և հակաարևմտյան: Նրանց հռետորաբանությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է, կամ ռուսական կառավարման մոդելը կամ ռուսական ժողովրդավարությունն ավելի լավն է, քան արևմտյանը: Մարտավարությունը կայանում է նրանում` վախեցնելու համար Վրաստանի քաղաքացիներին հաճախ հորինված պատմություններով այն մասին, թե ինչ է ուզում մեզանից Եվրոպան, թե ինչ նպատակ է հետապնդում Եվրոպան Վրաստանի Եվրաինտեգրման գործընթացում:
– Արդյո՞ք Ռուսաստանը հավասարապես է օգտագործում փափուկ ուժը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
– Ադրբեջանում և Հայաստանում իհարկե կան առանձնահատկություններ: Այնտեղ Եվրաինտեգրման հարցը ընդհանրապես արդիական չէ: Վրաստանում ռուսամետ քարոզչությունը հակաեվրոպական բնույթ է կրում: Ադրբեջանում և Հայաստանում հետաքրքիր է, թե ինչպես են միաժամանակ ակտիվանում ռուսամետ ուժերը, այնտեղ նույնպես, այն ֆոնի վրա, որ Ռուսաստանը այսքան տարիներ շարունակ աջակցում է երկու կողմերին, միմյանց դեմ է:
– Ինչպես է գնահատվում ռուսական զենքի առկայությունը Ադրբեջանում և Հայաստանում:
– Դա պարզապես վկայում է այն, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, ըստ էության, նա չի աջակցում, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին: Նրա նպատակն է իրավիճակի պահպանման ստատուս-քվոն, երբ և Ադրբեջանը և Հայաստանը կախվածություն ունեն ռուսական բարի կամքից: Հենց Ռուսաստանը դադարի աջակցել այս կամ այն կողմին, այդ կողմը կզգա ինքն իրեն բավականին թուլացած:
– Օգտագործում է արդյոք Ռուսաստանը փափուկ ուժ Աբխազիայում, թե այնտեղ էլ է աշխատում նույն սխեման, ինչպես Հայաստանում կամ Ադրբեջանում: Ինչ եք կարծում, աշխատեց արդյոք օտարերկրացիներին հողերի վաճառքի մասին օրենսդրության ընդունման հարցում, փափուկ ուժը:
– Աբխազները դիմադրում են դրան, ինչքանով որ կարող են, երկար տարիների ընթացքում: Ես կարծում եմ, որ օտարերկրյա քաղաքացիների գույք գնելու իրավունքները Աբխազիայում կքայքայի նրանց անվտանգությունը էթնիկորեն և իրավաբանորեն: Ես չգիտեմ, թե էլի որքան են նրանք դիմադրելու, սակայն Ռուսաստանը վաղուց արդեն ապացուցել է, որ ուժային գործողություններով վերջ ի վերջո հասնում է իր ուզածին: Նա չկարողացավ ստիպել աբխազներին ընտրել իրենց նախագահի թեկնածուին, ապա նա մտցրեց Բագապշին, որպես վարչապետի թեկնածու, ով վերջում նախագահ դարձավ: Չնայած նրան, որ աբխազները ընդդիմանում են, բայց վերջ ի վերջո նրանք լիովին կախված են Ռուսաստանից, այդ թվում տնտեսական և ֆինանսական աջակցությամբ: Փափուկ ուժը` միշտ չէ, որ պարտադիր շատ փափուկ ուժ է: Փափուկ ուժը` դա այն է, որ չի ենթադրում ռազմական ուժի օգտագործումը, բայց աբխազների ձեռքերը ոլորելը նույնպես փափուկ ուժ է: Տնտեսությունը` այն է հանդիսանում Ռուսաստանի փափուկ ուժը` Աբխազիայում և Հարավային Օսիայում: Երբ նրանք փակում են աբխազների և օսերի ֆինանսավորման ալիքները չի մնում ոչ մի ընտրություն, ենթարկվելուց բացի:
Քրիստինե Մարաբյան