Այսօր ցերեկը՝ Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերում կարկուտ է տեղացել և անձրև է եկել: Ինչպես ասում են գյուղացիներն ու տեղական իշխանությունները, կարկուտը վնասել է պտղատու ծառեր, սակայն այն չի վնասել հացահատկի, կարտոֆիլի և սունելիի դաշտերի վրա:

Կարկուտը տեղացել է Կաջո, Սիրկվա, Ալաթուման, Ագանա և հարակից այլ գյուղերում: Ըստ Jnews-ի տեղեկությունների, հացահատկի և կարտոֆիլի բերքին հասցվել է նվազագույն վնաս, քանի որ դրանք դեռևս չեն ծլել:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նույնպես հաստատեց կարկուտի մասին տեղեկությունները: Ըստ նրա, վերը թվարկված գյուղերի բնակիչները չեն դիմել քաղաքապետարան, այնուամենայնիվ, ըստ քաղաքապետի ունեցած տեղեկությունների, այս գյուղերում կարկուտը վնասել է պտղատու ծառերը, սակայն կարտոֆիլի, սունելիի և այլ մշակաբույսերի բերքը չի տուժել, քանի որ դեռևս դրանք չեն ծլել: