Քութայիսիի մի քանի փողոցներ արգելափակված էին՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի վտանգի պատճառով: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան, Գուգունավա փողոցով տեղաշարժվելից բեռնատարից հեղուկ գազի արտահոսք է տեղի ունեցել: Փաստի մասին տեղեկությունը ծանուցվել է «112» ԱԻ օպերատիվ կառավարման կենտրոն: Տեղում մոբիլիզացվել են եղել հրշեջ-փրկարարական երեք բրիգադ:
Տարածքը շրջափակվել է, որոշ ժամանակ արգելվել է երթևեկել Գուգունավա և հարակից փողոցներով: Փրկարարներն իրականացրել են մի քանի տների, ինչպես նաև ճանապարհի մոտակայքում գտնվող օբյեկտների (խանութներ, ավտոսերվիսներ և այլն) աշխատակիցների տարհանում:
Արտահոսքը հաջողվել է դադարեցնել, իսկ բեռնատարը դուրս է բերվել բնակելի տարածքից:
Այս պահի դրությամբ հրդեհի կամ պայթյունի վտանք այլևս չկա: Ոստիկանության աշխատակիցները մնում են տեղում:
«Խնդիրն ամբողջությամբ վերացված է: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել», – հաղորդում են Ծառայությունից:
Ըստ «Մթավարի» հեռուստաալիքի, Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ հետաքննություն է սկսել: