Մարտի 19-ին «Երկրագնդի ժամ»-ի կապակցությամբ, ժամը 20:30-ին մեկ ժամով կանջատվեն շենքերի և գլխավոր փողոցների լուսավորությունը 178 երկրում:
«Երկրագնդի ժամ»-ը միջազգային էկոլոգիական ակցիա է, առաջին անգամ կազմակերպված` WWF-ի (Վայրի բնության համաշխարհային ֆոնդի) կողմից 2007 թվականին: Այն կոչ է անում ամբողջ աշխարհի մարդկանց անջատել լույսերը և էլեկտրական սարքավորումները մեկ ժամով, ի նշան մոլորակի ապագայի վերաբերյալ անտարբեր չլինելուն և որպես նշան, լուծելու գլոբալ խնդիրները, ինչպիսին են կլիմայական փոփոխությունները, անհրաժեշտ է միավորվել ամբողջ աշխարհում:
Բնապահպանական ակցիան տեղի կունենա ամբողջ աշխարհի ավելի քան 178 երկրում, այդ թվում` Վրաստանում: Մթության մեջ կընկղմվի` Փարիզում Էյֆելյան աշտարակը, Բիգ Բենը, Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոում, Չինական Մեծ Պատը, Բուքինգեմյան պալատը, Եգիպտական բուրգերը, Թաջ Մահալը, և այլն: Վրաստանում կառավարական շենքերի ճակատամասերը, պատմական շենքերի և քաղաքների գլխավոր փողոցներում կանջատվեն լույսերը: