Վրաստանի այն քաղաքացիները, որոնք արտագնա սեզոնային աշխատանքի էին մեկնում, բայց կորոնավարակի համաճարակի պատճառով այս տարի չեն կարողացել մեկնել, պետությունից 300 լարիի չափով փոխհատուցում կստանան: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Միանվագ 300 լարիի չափով փոխհատուցում ստանալու գրանցման վերջնաժամկետը մինչև հուլիսի 15-ն է:
Կառավարության որոշմամբ փոխհատուցում կստանան.
Վրաստանի այն քաղաքացիները, որոնք աշխատել են երկրի սահմաններից դուրս, ինչի պատճառով 2019 թվականին արձանագրվել է սահմանը հատելու ոչ պակաս քան 60 դեպք:
2019 թվականի մարտ ամսից հոկտեմբեր ամիսը ներառյալ ժամանակահատվածում Վրաստանի սահմաններից դուրս են եղել 30-ից մինչև 120 օրացույցային օրվա ընթացքում:
Այս քաղաքացիներին, Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության (սահմանի հատում) հիման վրա, հնարավորություն կտրվի գրանցման հարթակում գրանցվել որպես փոխհատուցում ստացող անձ:
Jnews-ը կանդրադառնա, թե ինչքանով է Ջավախքի բնակչությունը տեղյակ կառավարության որոշման և այլ մանրամասների վերաբերյալ: