Ողջ երկրի մասշտաբով ռեստորանները բաց կլինեն մինչև 22:00-ն: Այս մասին Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին հայտնել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
«Թբիլիսիում, Քութաիսիում, Մցխեթայում և Բաթումիում ռեստորանների աշխատանքը սահմանափակված էր 22:00-ից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ այնտեղ անցկացվող միջոցառումների ժամանակ մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվում, այսօր մենք որոշեցինք, որ ռեստորանները կգործեն հանրապետության տարածքում մինչև 22:00-ն: Իհարկե, բացի դրանից, ես ուզում եմ հիշեցնել մեր բնակչությանը, որ այսօրվա դրությամբ այդ սահմանափակումն արդեն ուժի մեջ է: Մենք սահմանափակել ենք այնպիսի սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհացերը, ծննդյան օրերը, մկրտությունները և նմանատիպ սոցիալական իրադարձությունները, նրանց հյուրերի թիվը սահմանափակ է՝ առավելաքույնը 10 հոգի: Մեկ անգամ եւս հիշեցնեմ բնակչությանը և խնդրում եմ նրանց պահպանել այս սահմանափակումը», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին:
Նման նյութեր:
Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
23.01.2021 | նորություններ
Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165 909-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 198-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
23.01.2021 | նորություններ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով ժամանալ է Վրաստան:
22.01.2021 | նորություններ
Նոյեմբերի 28-ին, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանում ներդրված սահմանափակումների մեծ մասը ուժի մեջ կմնա 2021 թվականի փետրվարի 1-ից հետո էլ: Համապատասխան հայտարարությունն այսօր կատարել…
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 22-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 395: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
22.01.2021 | նորություններ
Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում նախատեսվում է դպրոցների և մունիցիպալ տրանսպորտի աշխատանքը վերսկսել մարտի 1-ից:
22.01.2021 | նորություններ
Վրաստանում գիշերային ժամերին երթևեկության արգելքը կգործի մինչև մարտի 1-ը: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին:
22.01.2021 | նորություններ
«Փետրվարի 1-ից Բաթումիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում կվերսկսվի մունիցիպալ տրանսպորտի, դպրոցների և առևտրային կենտրոնների աշխատանքը», – այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:
22.01.2021 | Հասարակություն