Այսօր՝ փետրվարի 18-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 667, որից 328-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 6 նոր դեպք. Ադիգենի՝ 0, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 1, Ախալքալաք՝ 1, Բորժոմի` 4 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 133 անձ. Ախալցիխեում՝ 27, Բորժոմիում՝ 71, Ադիգենում՝ 12, Ասպինձայում՝ 10, Ախալքալաքում՝ 13 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 29 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 4 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 599, իսկ մահվան դեպքերը՝ 46:
Այս պահի դրությամբ սպասվում է 72 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 7 անձ, ընթանում է փորձաքննություն։