Հայաստանի և Վրաստանի տարբեր արտաքին տնտեսական վեկտորները հաճախ պատճառ են դառնում վեճերի, արդյո՞ք դա խոչընդոտում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, կամ ընդհակառակը, նրանք կարող են դրանից ստանալ փոխադարձ օգուտ:
Վրաստանի Policy and Management Consulting Group կենտրոնի ուսումնասիրությունն ասում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին բացասական ազդեցություն ունեցավ բիզնեսի ոլորտում ինչպես նաև մասամբ խախտեց` 1998 թ.-ին երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի լիարժեք գործունեությանը ազատ առևտրի գոտում: Սակայն, շատ փորձագետներ դրա հետ համաձայն չեն:
Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են կայուն և դինամիկ բնույթ պնդում է քաղաքագետ Ջոնի Մելիքյանը:
«Արդեն այսօր, առկա իրողություններում` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցությանը և միջամտությունը «Վրաստանի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու խորը և համապարփակ պայմանագրի վերաբերյալ», – կողմերը ունեն բոլոր հնարավորությունները լուրջ, կենտրոնացված և համակարգված աշխատանքի պայմաններում, ստանալ առավելագույն օգուտները մեկը մյուսի տնտեսական ինտեգրումից», – ասում է նա:
Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին աճել է 32%-ով: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 206 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունից հայ-վրացական ապրանքաշրջանառության մասնաբաժինը կազմում է 5.1%: Համեմատած 2015 թ.-ի հետ, այս ցուցանիշը աճել է 1%-ով: Վերջին շրջանում աճել է ինչպես ներմուծումը, այդպես էլ արտահանումը՝ Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Ըստ Վրաստանի վիճակագրական կոմիտեի վրաց-հայկական ապրանքաշրջանառությունը 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրի 7%-ը:
Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2014 թ.-ին կազմել է $ 156, 3 մլն, իսկ 2015 թ.-ին՝ $ 182,9 մլն (17% աճ):
«Այսպիսով ուզում եմ նշել, որ արտահանման ցուցանիշը Հայաստանից Վրաստան զգալիորեն ավելի բարձր էին, քան ներմուծումը Վրաստանից Հայաստան, որը կարող է կապված լինել, ինչպես Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական ընկերակցությանը, ինչպես նաև Հայաստանում համատեղ հայ-վրացական ձեռնարկությունների աճի (կամ Վրացական կապիտալով բիզնեսների), որոնց թիվը հասել է 180-ի: Վրաց գործարարների շահը Հայաստանում կատարած ներդրումներից՝ ելք է դեպի 180 միլիոնանոց եվրասիական շուկա, ինչը շատ կարևոր է վրացական գյուղատնտեսների համար: Հայաստանի համար Վրաստանը՝ ելք է ոչ միայն ԵվրԱզԷՍ-ի շուկա, այլ նաև Եվրոպա և նրա սահմաններից դուրս», – ասում է Ջոնի Մելիքյանը:
Հայաստանի ու Վրաստանի միջև գործում է դիվերսիֆիկացիոն արտահանում: Վրաստանից Հայաստան առաքվում է ծխախոտ, դեղորայք, մսամթերք և կաթնամթերք, ալկոհոլ, փաթեթավորված արտադրանք, իսկ արտահանվում է պարարտանյութ, ալկոհոլային, ոչ ոգելից և գազավորված խմիչքներ, հանքային ջուր և գյուղատնտեսական արտադրանք:
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցների ինտեգրման Պետնախարարի առաջին տեղակալ Արչիլ Կարաուլիշվիլին բացատրում է Հայաստանի և Վրաստանի արտասահմանյան առևտրային համաձայնագրերի տարբերությունը:
«Վրաստանը ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր Եվրամիության հետ, իսկ Հայաստանը Եվրասիական միության հետ: Համաձայնագիրը, որը ստորագրել է Վրաստանը ազդում է ոչ միայն սակագնային քաղաքականությանը, այլև բարեփոխումներին, որոնք պետք է կատարվեն, որպեսզի նվազեցնեն ոչ սակագնային խոչընդոտները: Հայաստանի դեպքում այդ համաձայնագիրը նախատեսում է սակագնային քաղաքականություն այլ երկրների հետ, միևնույն ժամանակ, ի տարբերություն Վրաստանի համաձայնության, այն ապահովում է ընդհանուր սակագներ: Դա նշանակում է, որ պետությունները, որոնք պետք է ներդնեն ընդհանուր սակագներ: Սա նշանակում է, որ Հայաստանը ստիպված կլինի անցկացնել այնպիսի առևտրական քաղաքականություն, որը կհամապատասխանի այդ պայմանագրին, այսինքն, մտցնի նույն սակագները պաշտպանելու համար նույն ապրանքը, որը պաշտպանում է Եվրասիական համայնքը»:
Ռիսկերի մասին, որոնք առկա են գործունեության մասում «Ազատ առևտրի գոտու համաձայնագրի» 1998 թ.-ից, ըստ Ջոնի Մելիքյանի, Հայաստանի անդամակցությունից հետո, հայ-վրացական խորհրդակցությունների մի քանի փուլերից հետո երկու հանրապետությունների միջև տնտեսական գերատեսչությունների մակարդակով, ձեռք է բերվել մի քանի տարի տևողությամբ անցումային ժամանակաշրջանի ստեղծման պայմանավորվածություն:
«Որի ընթացքում կողմերը մտադիր են աշխատել զրոյական մաքսային դրույքաչափերով, ինչպես նախկինում: Սակայն հետո պետք է համատեղ մշակել առևտրային հարաբերությունների նոր մեխանիզմներ, որոնք կպահպանեն պայմանագրի գործողությունների կետերը: Միևնույն ժամանակ, ԵվրԱզԷՍ-ի երկրների մասնավոր կապիտալի համար, հիմնականում Ռուսաստանի, բացվում է հնարավորություն օգտագործելով կոմերցիոն արտոնությունները Հայաստանում, ինչպես ԵՄ-ի հետ համագործակցության, այնպես էլ Վրաստանի հետ», – ասում է Ջոնի Մելիքյանը:
Բացի այդ, քաղաքագետը կարծում է, ֆինանսական ճգնաժամի հաղթահարումից հետո արտաքին գործոնների հետ կապված Վրաստանն ու Հայաստանը կկարողանան բարձրացնել առևտուրը երկու երկրների միջև: Եվ «Ազատ առևտրի համաձայնագրի» գործողությունների պահպանման պայմանով, քանի որ ակնկալվում է, որ հայ-իրանական հարաբերությունների նոր հեռանկարները կարող են լինել նաև ձեռնտու պաշտոնական Թբիլիսիին:
Քրիստինե Մարաբյան