Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերանորոգման համար Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի արդեն երրորդ անգամն է հայտարարում է տենդեր, բայց ոչ ոք չի մասնակցում:
Առաջին անգամ տենդերին մասնակցել էր մեկ ընկերություն: Նա շահել էր տենդերը, սակայն ավելի ուշ հրաժարվել էր փաստաթղթերը տրամադրել, և քաղաքապետարանի Գնումների ծառայությունը որակազրկել էր այդ ընկերությանը:
Երրորդ անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը տենդերը հայտարարել է մայիսի 4-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 17-ն է:
Նշենք, որ կամուրջը վթարային է, մունիցիպալիտետը մի քանի անգամ վերանորոգել է կամուրջը, փոխելով փայտե տախտակները, սակայն կամուրջը հիմնանորոգման կարիք ունի:
Օրեցօր Ախալքալաքի կամրջի վիճակը վատթարանում է
Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի
Զինվորական ավանի կամուրջը կլինի երկաթե ծածկույթով
Պատրաստ է հետիոտնային կամրջի վերականգնման երկու նախագիծ
Ախալքալաքի զինվորական ավանի կամուրջը կվերանորոգվի
Քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից Jnews- ի հետ զրույցում բացատրեցին, որ իրենք հեշտացրել են պայմանները:
«Առաջին երկու տենդերներում մենք պայման ունեինք, որ ընկերությունը կամուրջներ կառուցելու փորձ պիտի ունենար, հիմա մենք հանել ենք այդ պայմանը», – ասացին ենթակառուցվածքների ծառայությունից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանը Jnews- ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք փոխել են պայմանները, որպեսզի ընկերությունները մասնակցեն տենդերին:
«Միգուցե նրանք մտածում են, որ մեզ պետք է զրոյից կամուրջը կառուցեին, բայց իրականում մենք պետք է վերանորգենք, ուստի վերջին հայտարարության պայմանների մեջ գրեցինք, որ տենդերին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք երկաթյա կոնստրուկցիաների հետ աշխատելու փորձ ունեն և կարող են աշխատել կամրջի դետալներիի հետ », – ասաց Ռոզա Յորդանյանը:
Կամրջի վերանորոգման համար հատկացված գումարը 171 610 լարի է: