Ջիվանի թաղամասը եւ №1 նախկին զինվորական ավանը քաղաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերականգնման համար քաղաքապետարանը պատրաստել է երկու նախագիծ: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որ նախագիծը կընտրվի և երբ կսկսվեն վերականգնողական աշխատանքները:
Հետիոտնային կամրջի վերնամասը պատրաստված է փայտից, բայց քանի որ փայտե ծածկն ամուր չէ, մունիցիպալիտետը որոշել է փայտը փոխարինել երկաթե ծածկով: Հիմքի ամրությունը որոշելու համար տեղական իշխանությունները փորձագետ էին հրավիրել:
Այս տարվա գարնանը տեղական իշխանությունների հրավերով Թբիլիսիից Ախալքալաք էին ժամանել «Սագզամեցնիերեբա» գիտա-հետազոտական ինստիտուտի աշխատողները, ովքեր ամրության առումով ուսումնասիրել էին հետիոտնային կամուրջը և կազմել վերականգնողական նախագծեր:
Հետազոտական ինստիտուտի փորձագիտական կարծիքը պատրաստ է: Հաշվի առնելով ամրության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, տեղական իշխանությունների պատվերով կազմվել է երկու նախագիծ, մեկը ներառում է փայտե ծածկույթով վերականգնում, իսկ երկրորդը` երկաթե ծածկույթով:
Փայտե ծածկույթով վերականգնման համար նախահաշիվը կազմել է մոտ 130 000 լարի, իսկ երկաթե ծածկույթովինը՝ մոտ 170 000 լարի:
«Տարբերությունը 40 000 է, նախագծերն արդեն պատրաստ են, երկաթե ծածկույթի վերականգնման ընթացքում հաշվի կառնվեն ամրությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ միջոցները: Դեռևս որևէ տարբերակ ընտրված չէ, մենք կընտրենք և այն հաստատման կուղարկենք Սակրեբուլո, գլխավորն այն է, որ մենք ունենք փորձագիտական եզրակացությունը և նախագծերը: Եթե ունենանք ֆինանսական հնարավորություն, մենք անմիջապես կսկսենք աշխատանքները: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ կլինի, գուցե այս ամիս, միգուցե հաջորդ», – ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետ Արշակ Մինասյանը:
Հիշեցնենք, որ կամրջի վիճակը վթարային է եւ օրեցօր վատթարանում է: Նրա վրայով շարժվելը վտանգավոր է:
Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել է ավելի քան 10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ առանձին իրականացվել է անցատախտակների մասնակի վերանորոգում:
Փայտե կամրջի երկարությունը մոտ 200 մետր է:
Jnews- ը բազմիցս գրել է հետիոտնային կամրջի վթարային վիճակի մասին:
Օրեցօր Ախալքալաքի կամրջի վիճակը վատթարանում է
Զինվորական ավանի կամուրջը հիմնովին չի վերանորոգվի
«Կամրջից այն կողմ» ապրող մարդիկ բողոքում են կամրջի վատ վիճակից
Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի