Շինարարական թափոնները, որոնք բնակչությունը նետում է աղբարկղերը, փչացնում են աղբամաններն ու Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աղբատար մեքենաները, սակայն, շինարարական թափոնները դեն նետելու համար այլ կոնկրետ վայր չկա:

Ախալքալաքի մունիցիպալիտետը չունի շինարարական աղբի համար նախատեսված հատուկ աղբավայր: Բնակիչները իրենց շինարարական թափոնները թափում են աղբամանների մեջ, ինչը դժվարացնում է Սպասարկման կենտրոնի աշխատանքը: Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, աղբատարն երկու անգամ փչացել է հենց շինարարական թափոնների պատճառով:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը խնդրում և հորդորում է բնակչությանն աղբը չնետել աղբարկղերի մեջ, որոնք նախատեսված են կենցաղային թափոնների համար:

«Վերջին մեկ օրվա ընթացքում, արդեն երկու տեղում, աշխատողները աղբարկղերի մեջ գտել են շինարարական թափոններ, ստիպված են եղել ձեռքերով հանել և դեն նետել: Եղել են մեծ քարեր և այլևայլ շինանյութեր: Մեքենան կփչանա, դրանք նախատեսված չեն շինարարական թափոնների համար », – ասում է Արմեն Բիչախչյանը:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ մունըիցիպալիտետում չկա կոնկրետ վայր, որտեղ բնակիչները կարող են նետել իրենց շինարարական թափոնները: Աղբարկղում չի կարելի, բայց և չկա որոշակի տեղ, որտեղ բնակչությունը կարող է նետել շինարարական թափոնները: Արմեն Բիչախչյանի խոսքով, մարդիկ հաճախ դիմում են իրենց, թե ինչ անել շինարարական թափոնների հետ:

Ըստ Արմեն Բիչախչյանի, անցած տարի՝ 2020 թվականին, իրենք մունիցիպալիտետի ղեկավարության հետ քննարկել են այս իրավիճակը:

«Մենք այդպիսի տեղ չունենք: Մենք դիմեցինք տեղական ղեկավարությանը շինարարական թափոնների համար տարածք հատկացնելու համար: Մենք դա բանավոր կարգով քննարկել էինք, բայց այդ հարցը այդպես էլ չլուծված մնաց», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, մունիցիպալիտետը շինարարական թափոնների համար հատուկ հատկացված վայր չունի:

«Իհարկե, աղբամանները փչանում են: Մունիցիպալիտետը չունի շինարարական թափոնների համար հատկացված տեղ և այնպիսի հողատարածք, որը կարող ենք հատկացնել այդ նպատակով: Մենք այսօրվա դրությամբ դեռ չենք քննարկում տվյալ հարցը: Ընկերություններն իրենց աղբն անձամբ են հանում, իսկ բնակչությունն աղբն ինքնուրույն սեփական մեքենաներով տեղափոխում է աղբանոց », – ասաց Յուրիկ Ունանյանը: