Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) մոնիթորինգ է սկսել Վրաստանի մունիցիպալիտետներում՝ տեղական ինքնակառավարման թափանցիկության ինդեքսը որոշելու համար։ Դիտարկման արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի վերջ։ Նախորդ մոնիթորինգի արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետը 49-րդ տեղում էր։

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) ուսումնասիրություն է անցկացնում՝ պարզելու Վրաստանում տեղական ինքնակառավարման թափանցիկության աստիճանը, վերջինիս հաշվետվողականությունը քաղաքացիների նկատմամբ և որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցության աստիճանը։

Մունիցիպալիտետները գնահատվում են երկու տարին մեկ անգամ: 2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը թափանցիկության ինդեքսում վերջին (64-րդ) տեղում էր։ 2021 թվականին մունիցիպալիտետը 12%-ով բարելավել է իր ցուցանիշը և գրավել 49-րդ տեղը։

Այս տարի, ինչպես Jnews-ին հայտնեցին Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտից (IDFI), մոնիթորինգի գործընթացն արդեն ընթանում է։ Արդյունքները մունիցիպալիտետների համար կհայտարարվեն հունիսին, իսկ հանրության համար՝ սեպտեմբերի վերջին։

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) գնահատում է մունիցիպալիտետի կայքի աշխատանքն ըստ տարբեր ցուցանիշների, օրինակ ինչպիսիք են.

  • «Հանրային տեղեկատվություն» բաժինը, որը ներառում է տեղեկություններ մունիցիպալիտետի, բյուջեի, անձնակազմի, նիստերի արձանագրությունների, գույքի, գնումների և այլնի մասին:
  • «Էլեկտրոնային կառավարում» բաժինը, որը ներառում է խնդրագրերի մասին տեղեկատվություն, տեղական իշխանությունների հետ կապ, հանդիպումների ուղիղ հեռարձակում, ուղարկված SMS գրություններ և այլն:
  • «Քաղաքացիների մասնակցություն և հաշվետվողականություն» բաժինը՝ քաղաքացիների մասնակցություն, առաջարկություններ, հաշվետվողականություն և այլն:

Քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատանքը գնահատվում է առանձին։