Թբիլիսիում, Փոնիճալայում հատուկ գործողություն է ընթանում։ Գործը կապված է թմրամիջոցների հանցագործության հետ։

Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ իրավապահները հատուկ գործողության ընթացքում առգրավել են թմրամիջոցներ և մի քանի հոգու ձերբակալել։

Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների՝ հատուկ գործողությունն անցկացվում է Վրաստանի մի քանի այլ վայրերում։