Կարտոֆիլի իրացման խնդիրը Ջավախքի ամենաարդի հոգսն է։ Ամբողջ տարվա աշխատանքը աղբատարները լցրած ժողովուրդն անելանելի վիճակում է հայտվել։


www.facebook

Բնակիչները չգիտեն թափեն, թե սպասեն՝ միգուցե վաճառվի։

Jnews-ն Ալաստան գյուղից տեսագրություն և նկարներ է ստացել, թե ինչպես են հուսահատված բնակիչները թափում իրենց ամբողջ տարվա աշխատանքը։

Եթե կարտոֆիլը չթափեն, ապա այն կնեխի նկուղներում։

«Առանց այդ էլ այդքան մնացած կարտոֆիլի մեջ փչացածը շատ է, հիմա մի քանի օր է գալիս են մեծ մեքենաներով գնորդներ, սակայն այնքան են ջոգում, որ 10 տոննայից վաճառվում է ընդամենը 3 տոննան», – ասում են Ալաստանի բնակիչները։

փաստենք, որ շրջանի բոլոր գյուղերում մարդիկ համատարած թափում են կարտոֆիլը, սա միայն Ալաստանում չէ:

Արագվա գյուղի բնակիչներից մեկը 10 տոննա կարտոֆիլ ունի նկուղում, նա չի թափում՝ սպասելով, որ գուցե 20 թեթրիի կարողանա վաճառել: