Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք:
Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին։
Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Իջևան համայնքի և Վրաստանի Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր։
Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում Սանոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: