Վրաստանի խորհրդարանում գրանցվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը: Ինչպես բյուրոյի նիստին հայտարարել է խորհրդարանի նախագահը, պատգամավորները պետք է սեղմ ժամկետներում ուսումնասիրեն և ընդունեն օրինանախագիծը:
Կառավարության հակաճգնաժամանյին ծրագրի շրջանակներում մասնավոր հատվածն ազատվում է աշխատավարձի 750 լարի եկամտահարկից: Մասնավոր հատվածում աշխատատեղերի պահպանման համար, կառավարության Հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում մայիսի 1-ից, 6 ամիս աշխատողները, որոնք ստանում են 1500 լարի աշխատավարձ, ազատվում են ամբողջ աշխատավարձի 750 լարիի եկամտահարկից:
Այդ մասին կարող եք կարդալ՝ այստեղ
«Վրաստանի Հարկային օրենսգրքում փոփոխությունները կարևոր են: Սա հակաճգնաժամային փաթեթ է, մենք ստիպված ենք սեղմ ժամկետներում աշխատել: Այստեղ մի ամբողջ շարք կարևոր որոշումներ ու միջոցառումներ են, որոնք մշակվել են հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Դրանց թվում է մեր համաքաղաքացիների եկամտահարկից ազատելը մինչև 750 լարի: Այս փաթեթում կան այս տիպի մի շարք արտոնություններ, և ես խնդրում եմ ձեզ կարճ ժամանակահատվածում, բայց մանրամասն քննարկելով և ժամանակին ընդունել փոփոխությունները», – ասել է Արչիլ Թալակվաձեն: