Քաղաքականություն 10 Նոյեմբերի, 2020 • Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող իրավիճակը, ընդգծել են լիակատար հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության կարևորությունը և հույս հայտնել, որ դրա վավերացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկան:

Երկու հարևան երկրների վարչապետերն ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանի երկրների կայունության և զարգացման համար:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝