«WizzAir»-ը վերսկսում է Վրաստանից 4 ուղղություններով թռիչքները։ Վրաստանի օդանավակայանների միավորման ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով, Քութաիսիի օդանավակայանից թռիչքները կվերսկսվեն դեպի Ռիգա, Դորտմունդ, Կատովիցե եւ Գդանսկ:
Ամռանը, տուրիստական սեզոնին եւ համաճարակի հետ կապված կարգավորումների թուլացմանը զուգընթաց, Վրաստանից ավիաչվերթների քանակը կավելանա, այդ թվում՝ նաեւ նոր լոուքոսթերների հաշվին, օրինակ՝ ուկրաինական Bees Airline ավիաընկերության, որն ապրիլի 30–ից Կիեւից թռիչքներ է սկսել դեպի Թբիլիսի եւ Բաթումի:
Բացի այդ, ամռանը Վրաստան կմտնի Eurowings լոուքոսթերը։