Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 194-ով՝ հասնելով 227 716-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 102-ով և հասել 218 529-ի:
Իրականացվել է 6 299 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 277 470-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 572-ի, ևս 1 112 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 503 մարդ։