Հունիսի 15-ից Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
«Հունիսի 15-ին Երևան-Բաթումի առաջին գնացքը կմեկնի Թբիլիսիով, ինչը նշանակում է, որ մեր միության և հարևան երկրի զբոսաշրջիկները կկարողանան այցելել Վրաստան, Սևծովյան հանգստավայրեր, մայրաքաղաք և զբոսաշրջային այլ ուղղություններ», – ասել է Թուրնավան:
Դրա հետ մեկտեղ, նախարարը հավելել է, որ հունիսի 1-ին ցամաքային սահմանների բացումից հետո դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն ավելացել է: