Սեպտեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1997 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1232 մարդ, մահացել է 52 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 593 763 այստեղից ապաքինվել է 558042 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 498:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է ավելի քան 32 000 փորձարկում, այդ թվում 17 485-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14586-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.23% է, վերջին 14 օրվանը՝ 7,27%, վերջին 7 օրվանը՝ 7.02%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 610 309 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 19 148 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: