Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում անցկացվել է ծառատունկի ակցիա: Տնկվել են 250 սոճու և կենսածառի տնկիներ, իսկ 20 եղևնու տնկիներ հետ են ուղարկվել ծառատնկարան, քանի որ տնկիները չեն համապատասխանել նրանց, որոնք նշված են պայմանագրում:
270 ծառի տնկիներ տրամադրվել են տեղական իշխանություններին՝ «Աիսի» ընկերության կողմից տնկելու համար, որը կառուցում է «Ախալքալաքի-1» և «Ախալքալաքի-2» հիդրոէլեկտրակայանները:
Վաչիանի մայրուղու մոտակայքում՝ Սակրեբուլոյի աշխատողների, քաղաքապետարանի, Ախալքալաքի զարգացման խմբի (LAG), Մարզահամալիրի, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի, «Աիսի» ընկերության աշխատակիցների մասնակցությամբ տնկվել են 200 սոճու տնկիներ:
25 կենսածառի տնկիներ տնկվել են Աղմաշենեբելիի փողոցի այգում՝ Երևանյան խաչմերուկի դիմաց: Այս այգում ծառերը տնկել են Ախալքալաքի տարբեր դպրոցների շրջանավարտներ:
Կենսածառի ևս 25 տնկիներ տնկվել են ավտոկայանի մոտակայքում` Սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից:
20 եղևնու տնկիներ հետ են վերադարձվել, քանի որ «Աիսի» ընկերության և Ասպինձայի ծառատնկարանի միջեւ կնքված պայմանագրում նշվել է, որ դրանք պետք է ունենան 1 մետր բարձրություն, իսկ Ախալքալաք բերված տնկիներն ընդամենը 20 սանտիմետր բարձրություն ունեն: Արդյունքում, Ախալքալաքի տեղական իշխանությունները տնկիները վերադարձրել են ծառատնկարան, որպեսզի այնտեղից 1 մետրանոց ծառեր բերելու համար: Այս 20 տնկիներից 4-ը կփոխանցվի երկու մանկապարտեզների (թիվ 2, թիվ 3), 1 ծառ կփոխանցվի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տնկելու համար, իսկ մնացած 15–ը կտնկվեն Խաս Բախչա զբոսայգում:
Երկրի համաշխարհային օրն աշխարհում նշվում է ապրիլի 22-ին: Այս օրը տեղի է ունենում ամենից մասշտաբային բնապահպանական արշավներից մեկը: