Այսօր «Պատվաստվենք մեկս մյուսի համար» խորագրով քարոզարշավը շարունակվեց Ախալքալաքի շրջանի գյուղերում։ Հոկամ գյուղում Համաշխարհային բանկի և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչները հանդիպեցին Հոկամի, Գոգաշենի, Քարսեպի և Ազմանայի բնակիչների հետ։ Տեղում պատվաստվեց 50 բնակիչ։

patvastanyut

bnakichner

Թբիլիսիից եկածների հետ Հոկամում ներկա էր նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը։ Նա լրագրողների հետ խոսքում նշեց, որ ինքն արդեն պատվաստվել է և հորդորում է բնակիչներին նույնպես պատվաստվել։

Mkrtich Mghdesyan

«Ես արդեն երկու չափաբաժինն էլ ընդունել եմ, մեկ ամիս առաջ ընդունեցի երկրորդ դեղաչափը, ընդհանրապես չեմ էլ զգացել, որ սրսկվել եմ։ Փաստ է, որ պատվաստվածները հիվանդանալուց էլ թեթև են տանում, չկա փաստ, որ չպատվաստվողները ավելի լավ են տանում, բնականաբար մեր քաղաքացիներին կոչ եմ անում, որ պատվաստվեն։ Եղել են դեպքեր, որ, իրոք չեմ չափազանցնում, երբ ընկերներով ենք եղել, երրորդ անձը կորոնավարակ է ունեցել, մյուս ընկերս վարակվել է, ես՝ ոչ։ Ես պատվաստվել եմ չինական Sinopharm պատվաստանյութով», – ասում է Մղդեսյանը։

pfizer patvastanyut

hokami bnakich

Այսօր Հոկամում պատվաստվեցին նաև մի շարք պաշտոնյաներ, Արթուր Փամբուխչյանը՝ Քարսեպ գյուղի մասնագետը, Ուշանգի Օքրոաձեն՝ Հոկամ, Քարսեպ և Ազմանա գյուղերի ներկայացուցիչը, Մուրջախեթ, Հոկամ և Քարսեպ գյուղերի բուժքույր՝ Մանուշակ Թորոյանը, Հոկամի համար 1-ին դպրոցի տնօրեն Անզոր Միքելաձեն և այլոք։

Artur Pambukhchyan

quyr patvastum

Ինչպես նաև բնակիչներին խրախուսելու համար բժիշկ-վարակաբան Ալեքսանդրե Գոգինավան պատվաստվեց Pfizer պատվաստանյութի երրորդ՝ «բուստեր» դեղաչափով։

Alexsandre Goginava

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Թոդուան հայտարարեց, որ դեկտեմբերի 16-ին նրանք նորից կժամանեն մունիցիպալիտետներ այսօրվա պատվաստվողների երկրորդ չափաբաժինը ներարկելու համար։

Հարկ է նշել, որ այսպիսի հանդիպում տեղի ունեցավ երեկ՝ Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն և Մեծ Գոնդուրա գյուղերում, որի ընթացքում պատվաստվեց 21 բնակիչ։

«Եկեք պատվաստվենք մեկս մյուսի համար» քարոզարշավն իրականացվում է Համաշխարհային բանկի Covid-19-ի դեմ արագ արձագանքի նախագծի աջակցությամբ: Պատվաստման քարոզարշավը կիրականացվի երկրի բոլոր մունիցիպալիտետներում: