Մարտի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 053 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 067 մարդ, մահացել է 7 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 643 295, այստեղից ապաքինվել է 1 601 578 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 678:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 614 փորձարկում, այդ թվում 19 284-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 330-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.87% է, վերջին 14 օրվանը՝ 7.19%, վերջին 7 օրվանը՝ 4.78%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 844 372 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 661 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: