DigiCode Contest 2021 կիրառական ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլ են անցել Ջավախքում գործող «ԱրՄաթ»-ների սաներից երկուսը՝ Մարիամ Սահակյանը և Միքայել Անտոնյանը:
Այս տարի DigiCode Contest 2021 մրցույթին ներկայացվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 10-ը Ջավախքում գործող «Արմաթ» լաբորատորիաներից է եղել:
Տաս մասնակիցներից երկուսը՝ «ԱրՄաթ» Դամալայի սան Մարիամ Սահակյանը և «ԱրՄաթ» Հեշտիայի սան Միքայել Անտոնյանը եզրափակչում են: Արդեն մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա DigiCode Contest 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև «Կրիայ օլիմպիադան»:
Հիշեցնենք, որ Վրաստանում «ԱրՄաթ» լաբորատորիաները հիմնադրվել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համատեղ ջանքերով: