Հասարակություն 30 Ապրիլի, 2021 • Հայաստան մեկնելու համար գրանցումը հնարավոր կլինի  նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին

Ոչ աշխատանքային օրերի պատճառով աշխատանքի, բուժման կամ ուսման նպատակով Հայաստանի հետ սահմանը հատելու համար գրանցումը Ախալքալաքի քաղաքապետարանում ընթանում է որոշակի օրերի և ժամերի: Ներկայացնում ենք մանրամասն ժամանակացույցը:

Եթե պատրաստվում եք մեկնել Հայաստան աշխատանքի, բուժման կամ սովորելու նպատակով, ապա պետք է հաշվի առնել այն փաստը, որ ապրիլի 30-ից մայիսի 13-ը բոլոր պետական հիմնարկները չեն աշխատելու, այդ թվում` Ախալքալաքի քաղաքապետարանը: Սակայն, ընդառաջելով մարդկանց, քաղաքապետարանը որոշել է շարունակել քաղաքացիների գրանցման գործընթացը:

Գրանցվելու համար հնարավոր է դիմել Ախալքալաքի քաղաքապետարան` օրվա ընթացքում ժամը՝ 11:00-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում, բացի՝

— շաբաթ եւ կիրակի օրերից

— Զատկական արձակուրդներից՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը:

— Հաղթանակի օրվանից՝ մայիսի 9-ին

— Անդրեաս Առաքյալի հիշատակի օրվանից՝ մայիսի 12-ին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝