Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի ՝ կորոնավիրուսի 165 նոր դեպքերից 109-ը գրանցվել են Աջարիայում:
Ինչպես լրագրողներին հայտնել է նա՝ 165 դեպքից 4-ը ներկրված են:
«Մենք ունենք 165 նոր դեպք, վարակվածների թիվը 2 392 է կազմում: 165-ից 81-ը հաստատված դեպքի հետ շփումներն են, ներմուծված են՝ 4-ը:
Աջարիա, Բաթումի՝ 109, Գուրիա, Օզուրգեթի՝ 4, Թբիլիսի՝ 17, Իմերեթի, Քութաիսի՝ 4, Կախեթի, Գուրջաանի՝ 6, Մցխեթա-Մտիանեթի, Մցխեթա՝ 1, Սամեգրելո և Քվեմո Սվանեթի, Զուգդիդի՝ 9, Քվեմո Քարթլի, Գարդաբանի՝ 9, Շիդա Քարթլի, Գորի՝ 6 դեպք:
Ամենից շատ դեպքերը՝ 109 դեպք, Աջարիայում է, ինչը ուշադրություն է պահանջում, և մեծ աշխատանք է տարվում», – ասել է Էզուգբաիան: