Այսօր՝ մարտի 25-ին, Վրաստանում լարիի փոխարժեքը որոշ արտարժույթների նկատմամբ, Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն, հետևյալն է.
1 դոլար՝ 3,2372 լարի,
100 ռուբլի՝ 3,3649 լարի:
Վրաստանում ռուբլու պաշտոնական արժեքը վերջին երեք օրվա ընթացքում աճում է, եթե սկզբում աճն աննշան էր, ապա երեկվա տեմպերի համեմատ 100 ռուբլին համեմատաբար կտրուկ թանկացավ՝ 0,2245 լարիով։
Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում այսօր 100 ռուբլին կարելի է գնել 3,4 լարիով, վաճառել՝ 3,2 լարիով։
Միաժամանակ Վրաստանում վերջին երեք օրերին ԱՄՆ դոլարը թանկանում է, սակայն երեկվանից մինչ այսօր դոլարի արժեքը փոքր-ինչ նվազել է, մասնավորապես՝ 0,0013 լարիով։
Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մեկ դոլարը գնվում է 3,21 լարիով, վաճառվում է 3,25 լարիով։