Վրաստանի խորհրդարանի նոր նախագահի ընտրության և Արչիլ Թալակվաձեի ու Կախա Կուճքավայի խորհրդարանական պաշտոններում ռոտացիայի հետ կապված ընթացակարգերը կսկսվեն ապրիլի 27-ին:
Խորհրդարանի նախագահը պաշտոնանկ է համարվում՝ հրաժարականի մասին իր հրապարակային հայտարարության պահից: Նրա պարտականություններն այժմ կատարում է առաջին փոխխոսնակը:
Ապրիլի 27-ին կայանալիք լիագումար նիստում խորհրդարանը հաշվի է առնելու այս հանգամանքը, որը ձևակերպվելու է արձանագրմամբ: Դրանից հետո տեղի կունենա բյուրոյի նիստ, իսկ նստաշրջանի օրակարգում կավելացվի խորհրդարանի նոր նախագահի ընտրության հարցը:
Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում «Վրացական երազանքը» առաջադրել է Կախա Կուճավային, որը տասներորդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Հենց նախկին նախագահ Արչիլ Թալակվաձեն կընտրվի ոխխոսնակի պաշտոնում:
Խորհրդարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են լրիվ կազմի մեծամասնությամբ:
«Հաշվի առնելով այն փաստը, որ երկար ամիսների լարված բանակցությունները, որոնց ես մասնակցում էի կուսակցության նախագահի հետ միասին, ավարտվեցին համաձայնագրով, կարծում եմ, որ խորհրդարանում քաղաքական գործընթացները հետագայում ճիշտ վարելու համար ավելի լավ կլինի, եթե ես թողնեմ խոսնակի իմ զբաղեցրած պաշտոնը, և այս պաշտոնի համար մենք կներկայացնենք մի անձնավորության, որն ավելի չեզոք ճանապարհով կառաջնորդի աշխատանքը: Հետևաբար, մենք որոշեցինք կատարել ռոտացիա: Հիմա, երբ խորհրդարանում մենք ունենք ներկայացուցչական ընդդիմություն, ես հավատում եմ, որ իմ տեղն իմ գործընկերների կողքին դահլիճում լինելն է, այլ ոչ թե խոսնակի կարգավիճակով: Ինձ համար մեծ պատիվ էր լինել 9-րդ և 10-րդ գումարումների խորհրդարանի նախագահ: Շնորհակալ եմ թիմին և մեր քաղաքացիներին աջակցության համար: Միասին մենք կշարունակենք աշխատել և պայքարել ապագա հաջողության համար, և, անշուշտ, մենք կհասնենք նոր հաղթանակների և երկրում կապահովենք առաջընթաց», – այսպես է բացատրել Թալակվաձեն խորհրդարանի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառը: