«Աշխատանքային կացության թույլտվություն ստանալու հետ կապված օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել»,- հայտնում է Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքային ներգաղթյալը Վրաստանում աշխատանքային կացության թույլտվություն ստանալու համար այլ փաստաթղթերի հետ մեկտեղ պետք է Հանրային ծառայությունների զարգացման գործակալություն ներկայացնի ունիկալ կոդ։ Նշված կոդը շահագրգիռ անձը կստանա Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հատուկ էլեկտրոնային համակարգում գրանցվելու արդյունքում։
«Աշխատանքային կացության թույլտվությունը տրվում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով Վրաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն կամ աշխատանքային ներգաղթյալին, որը հաշվառված է Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքային, առողջապահական և սոցիալական պաշտպանության նախարարությունում։
Աշխատանքային կացության թույլտվություն ստանալու և նոր դիմումի ձևը հասանելի է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության կայքում՝ sda.gov.ge»,- ասված է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության հաղորդագրության մեջ։