Ապրիլի 22-ին Նինոծմինդայում Երկրի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ շաբաթօրյակ: Արդյունքում, մի քանի վայրերում չորացած տերևները և այլ թափոնները հավաքել են և այրել: Բնապահպանական վերահսկողության ծառայությունը սրա համար Նինոծմինդայի քաղաքապետարանին տուգանել է 500 լարիով, սակայն քաղաքապետարանից ասում են, որ նրանք պաշտոնապես ծանուցագիր չեն ստացել տուգանքի մասին:

Բնապահպանական վերահսկողության ծառայությունում 500 լարիի չափով տուգանքի փաստը հաստատում են:

«Նինոծմինդա քաղաքում մենք հայտնաբերել ենք ոչ վտանգավոր կենցաղային թափոնների բաց այրման փաստ: Նինոծմինդայի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և մաքրման ծառայության աշխատակիցները կուտակել էին թափոնները (տերևներ, չոր խոտ, ճյուղեր) կենտրոնական այգում և դրանք բաց ձևով այրել: Սամխցե-Ջավախքի թափոնների կառավարման շրջանային վարչության աշխատակիցները արձանագրություն են կազմել՝ 35-րդ հոդվածի առաջին մասի խախտման մասին, որը նախատեսում է 500 լարիի չափով տուգանք», – sknews-ին հայտնել են Բնապահպանական վերահսկման ծառայությունից: