Ախալքալաքի մունիցիպալիտետում, երկարատև վատ եղանակներից հետո, հողագործները սկսել են ցանել հացահատկեղենը: Ինչ-որ մեկը որոշել է շատ հացահատիկ ցանել, մյուսն` ավելի քիչ, իսկ մեկ այլ հողագործ էլ այնքան, որքան ցանել էր նախորդ տարի: Դեռ դժվար է գնահատել արդյոք այս փուլում հացահատկեղենի ցանքատարածությունները կավելանան:

Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատկեղենի ցանքսն ընթացքի մեջ է: Որոշ գյուղեր արդեն ավարտվել են, մյուսներում գործընթացը դեռ բուռն ընթացքի մեջ է, սակայն կան նաև գյուղեր, որոնք դեռ են էլ սկսել: Սրանք այն գյուղերն են, որոնք մնացածներից համեմատաբար բարձրադիր վայրում են գտնվում: Օրինակ՝ Փոքր Սամսարը և Մեծ Սամսարը, Մոդեգամը: Ցանքսն ընթացքի մեջ է Մուրջախեթ, Խանդո, Չամդուրա, Վաչիան, Օրջա և այլ գյուղերում:

Հողագործներն այս տարի, եղանակային պայմանների պատճառով, սովորականից ուշ են սկսել ցանել հացահատիկային մշակաբույսերը և այժմ շտապում են հնարավորինս շուտ ավարտել, քանի որ շուտով կարտոֆիլ և այլ բանջարեղեն ցանելու ժամանակն է:

Մունիցիպալիտետում հացահատիկային մշակաբույսերը հիմնականում կարտոֆիլից շատ չեն ցանում: Սակայն, ելնելով այն փաստից, որ այս տարի հողագործները չեն կարողացել իրացնել իրենց կարտոֆիլի բերքը, մեծ հավանականություն կա, որ տարածաշրջանում հացահատիկային ցանքատարածքները կավելանան:

Վիճակագրության համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020 թվականին հացահատիկային ցանքատարածքները 2019-ի համեմատ աճել են:

Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020 թվականին ցանվել է 7422 հա գարի, 2545 հա ցորեն, ստացվել է՝ 24 493 տոննա գարի և 9671 տոննա ցորեն: 2019-ին մունիցիպալիտետում ցանվել է 6817 հա գարի, 2356 հա ցորեն, ստացվել է՝ 18 646 տոննա գարի և 7573 տոննա ցորեն:

Բարալեթ գյուղից մի ֆերմեր, այս տարի մտադիր չէ ավելացնել հացահատիկի իր արտերը, նա ավելացնելու է կարտոֆիլի դաշտերը:

«Նախ, անցյալ տարվանից ես որոշել եմ ցանքատարածքներս, և երկրորդ` կարտոֆիլը չի վաճառվել, ինչ անել, հո դեն չենք նետելու, կցանենք », – ասաց Բարալեթցի ֆերմերը:

Անցյալ տարի գարու մեկ կգ-ի գինը 70-80 թեթրի էր: Մունիցիպալիտետում հացահատիկային մշակաբույսերի ցանքսն իրականացվում է տեխնիկայի միջոցով և ձեռքով՝ ինչպես հին ժամանակներում:

Աշոտը՝ Փոքր Սամսար գյուղից այս տարի գումար աշխատելու համար գնալու է խոպան է, ուստի նա հավանաբար կավելացնի հացահատիկի ցանքատարածքը:

«Անցյալ տարի չկարողացա գնալ խոպան, դռա համար շատ կարտոֆիլ ցանեցի, քանի որ դա պահանջում է մեծ աշխատանք, իսկ հացահատիկը քիչ: Այս տարի ես, հավանաբար, կգնամ, որպեսզի կանանց համար դժվար չլինի, ավելի շատ հացահատիկ կցանեմ », – ասում է Աշոտը:

Օրջա գյուղի բնակիչը նույնպես չի պատրաստվում ավելացնել հացահատիկի իր արտերը:

«Ես դաշտերը փոխում եմ, մի տարի մի տեղ եմ ցանում, մյուս տարի` մեկ այլ վայրում: Ուստի ես հացահատիկի ցանքսը ոչ ավելացրել եմ, ոչ էլ նվազեցրել», – ասաց Անահիտ Ափոզյանը:

Ախալքալաքում գյուղատնտեսությունն անշահավետ գործ է: Ամեն տարի հողագործները բախվում են նույն խնդիրներին՝ տարերք, մակաբույծներ, իրացում, տեղական արտադրանքի ցածր գներ: