Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում բացվել է թաղիքային և բրդյա գործվածքների ցուցահանդես: Ցուցահանդեսը բաց կլինի մի քանի օր:
voilok

vereteno

Ձեռագործ գորգյա և թաղիքային գործվածքների ցուցահանդեսը համատեղված է Ախալքալաքի գալիք ցրտաշունչ ձմռանը: Նախկինում և բավականին հաճախ առօրյա կյանքում Ախալքալաքում մարդիկ օգտագործում են բուրդը: Համարյա յուրաքանչյուր ախալքալաքցու հիշողություններում տպված է այսպիսի պատկեր՝ վառարան, կողքին տատիկը, որը կամ թել է մանում կամ գործում գուլպաներ, սվիտերներ:

vistavka

Այժմ մանածագործությունը և թելերից գործվածքներ հյուսելու արհեստը ամենօրյա կյանքից վերածվում են վտանգված ավանդական արհեստատեսակի:

«Իհարկե աշխատատար է: Կովկասում կաճը տարածում է գտել շատ վաղուց: Եգիպտոսը, հին շումերները, ասորիները, բաբելոնացիները, Չինաստանում այս մամլած բրդից պատրաստում էին գործվածքներ, վրաններ, առօրյա կյանքում օգտագործում տներում: Սա շատ հարմար գործվածք է: Ամենից հաճախ մանածագործությամբ (հնում` ոստայնանկություն, ջուլհակություն) գորգագործությամբ և ասեղնագործությամբ Ախալքալաքում զբաղվում են կանայք: Կովկասում 10 տարեկան հասակից աղջիկը սկսում էր իր օժիտի համար գորգեր գործել: Նախկինում Կարսի, Կարինի, Ախալցիխեի հետ միասին Ախալքալաքը նույնպես հայտնի էր որպես գորգագործական արտադրանքի կենտրոն, բայց այսօր այս ժամանակատար և աշխատատար ձեռագործ գործվածքները հյուսվում են շատ հազվադեպ», – պատմում է Իզաբելլա Ղազարյանը՝ Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի թանգարանավարը:

xalicha

kukla 1
Վարպետորեն հյուսված հին գորգերը, թաղիքային գույնզգույն ծածկոցները, որոնց վրա պատկերագործված են արագիլներ, հայերեն և վրացական տառեր, ջավախյան տիկնիկներ, որոնք ցույց են տալիս հյուսելու գործընթացը, ինչպես նաև հին գործիքները և շատ ավելին, ցուցադրվել են Գավառագիտական թանգարանում, որպես հիշեցում մշակույթի ու ավանդույթների, որոնք մարում և վերանում են ախալքալաքցիների կյանքից: