Թբիլիսիի քաղաքային դատարանը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել երկու մարդու, որոնք 6 տասնյակ քաղաքացիների հաշիվներից փող են գողացել: Այս մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ 2020 թվականի երկու ամսվա ընթացքում (մայիս-հունիս) համակարգչային համակարգ ապօրինի մուտք գործելու միջոցով մեղադրյալները 73 628 լարի (ավելի քան 21,6 հազար դոլար) գումար են յուրացրել: Նրանց գործողություններից տուժել է 58 մարդ։
Հաքերները օրինականացման միջոց են գտել հաշիվներից գողացված գումարները։ Դրա համար նրանք գումարներ են փոխանցել eMoney էլեկտրոնային դրամապանակին, իսկ հետո գնել են «Բիթքոին» կրիպտոարժույթ՝ ավելի քան 41,6 հազար լարի (ավելի քան 12,2 հազար դոլար) արժողությամբ:
Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին 2020 թվականի հուլիսի 16-ին: Դատավճռին նրանք սպասում էին անազատության մեջ։
Հետաքննության ընթացքում ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «գողություն մի խումբ անձանց կողմից, որը զգալի վնաս է պատճառել», «համակարգչային համակարգ ինքնակամ ներթափանցում» և «անօրինական եկամուտների օրինականացում»:
Թբիլիսիի քաղաքային դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքների համար։ Ապօրինի ճանապարհով ստացված միջոցներն առգրավվել են: