Այսօր Ախալքալքում շաբաթօրյակ է, այն հայտարավել էր ամբողջ Վրաստանում, կապված «Երկրի օրվա» հետ։

Շաբաթօրյակին մասնակցել են Ախալքալաքի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասաց. «Շաբաթօրյակը սկսվել է առավոտ շուտ, մեր սպասարկման կենտրոնը առավոտյան մշտական գրաֆիկով սկսել է աշխատանքները, այնուհետև շարունակել են շաբաթօրյակի աշխատանքները։ Իսկ մյուս կազմակերպություններն էլ քաղաքի տարբեր վայրերն են մաքրել։ Գյուղերից դեռ միայն Թոթխամից ենք ստացել զանգ»:

Բիչախչյանը սպասրակման կենտրոնի կատարած աշխատանքից գոհ է։

Հարկ է նշել, որ ապրիլի 22-ը «Երկրի օրն» է: Այսօր այն հոբելյանական է՝ նշվում է 50-րդ անգամ, սակայն կորոնավարակը այս անգամ չթողեց ազատ և հանգիստ նշել մոլորակի օրը, վարակը մտել է Երկրի յուրաքանչյուր անկյուն՝ խլելով տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է կես դար առաջ՝ 1970 թվականի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ:
Նման նյութեր:
Ախալքալաքում այսօր` մայիսի 21-ին, վերջին զանգը հնչեց երկու հանրային դպրոցների՝ քաղաքի թիվ 2 դպրոցի (ռուսաց դպրոց) եւ թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) շրջանավարտների համար:
21.05.2022 | նորություններ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Ախալքալաքում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը +13 °C-ից +19 °C է։
21.05.2022 | նորություններ
Այսօր Ախալքալաքի երկու հանրակրթական հաստատություններում՝ Թիվ 3 և Թիվ 4 հանրային դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը:
20.05.2022 | նորություններ
Կորոնավարակը դեռ վերջնական չի նահանջում, ճիշտ է դեպքերի քանակը նվազում է, սակայն մասնագետները ասում են, որ համավարակի վերջը դեռ չի երևում: Այսօր Ախալքալաքի շրջանում հաստատվել…
20.05.2022 | նորություններ
Համաձայն Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքի՝ դոլարը շարունակում է արժեզրկվել, մինչդեռ ռուբլին ամրապնդում է իր դիրքերը։ Նման միտում է նկատվում նաև Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերի…
20.05.2022 | նորություններ
Պրոֆեսոր Նանա Զազաձեի մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ Այն արագ զարգացող է, յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է նրա կյանքի համար: Շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որը Վրաստանում…
20.05.2022 | նորություններ
Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
20.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգեցին XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում զոհված հույների հիշատակը։
19.05.2022 | Հասարակություն